ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինյեստան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնա»-ն
19:55 27.04.2018

Ինյեստան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնա»-ն

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով ապրիլի 27-ին հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին, պատմել է, որ իր համար խնդիր չէ այն հանգամանքը, որ ինքը երբեք չի արժանացել «Ոսլե գնդակին»:

«Ինձ համար խնդիր չէ այն, որ ես չեմ նվաճել «Ոսկե գնդակը»: Հատկապես այն շրջանում, երբ իմ կողքին հանդես են եկել Լեո Մեսսին և Չավին:

Ֆուտբոլի մասին իմ ընկալումը չի փոխվում այն բանից` արդյոք ես «Ոսկե գնդակ» ունե՞մ, թե՞ ոչ՞»,- ասել է իսպանացին մամուլի ասուլիսի ընթացքում:

Tert.am-ը հիշեցրել է` Ինյեստան «Բարսելոնա»-ի սան է և կատալոնական ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2002 թվականին:

Ակումբի հետ նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ հաղթել է երկրի Գավաթի, 7 անգամ էլ` Սուպերգավաթի խաղարկությունում, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, և 3 անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Ավելի վաղ France Football պարբերականը, որն ամեն տարի «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնում է օրացույցային տարվա լավագույն ֆուտբոլիստին, ներողություն էր խնդրել Ինյեստայից, որ վերջինս կարիերայի ընթացքում երբեք չի արժանացել այս մրցանակին:

Լուսանկարը՝ Express.co.uk-ի

19:55 27.04.2018

Ամենաշատ ընթերցվածները