ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Անցնող շաբաթ առաջնագծում հակառակորդի ԶՈՒ-ի կուտակումներ հավաստանշվեցին
14:15 28.04.2018

Անցնող շաբաթ առաջնագծում հակառակորդի ԶՈՒ-ի կուտակումներ հավաստանշվեցին

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:

Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը` տալով հետագա գործողությունների համար անհրաժեշտ մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: Բանակի հրամանատարի համոզմամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի հավանական սադրանքները կանխելու համար:

Առաջնագծում ստեղծված լարված իրադրությանն ապրիլի 23-ին անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և ծանր հրետանին հետ պահել առաջնագծից:

Ընդհանուր առմամբ ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4,000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության ՊՆ Մամուլի ծառայություն

14:15 28.04.2018

Ամենաշատ ընթերցվածները