ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀԿ-ում կգումարվի վարչապետի ընտրության հարցին նվիրված նիստ
16:35 07.05.2018

ՀՀԿ-ում կգումարվի վարչապետի ընտրության հարցին նվիրված նիստ

Սերժ Սարգսյանը մայիսի 7-ի երեկոյան ՀՀԿ-ականներին կրկին հավաքելու է Երևանի Մելիք Ադամյան 2-ում: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Գործադիր մարմնի նիստի ժամանակ վերջնական որոշվելու է, թե ՀՀԿ-ականներից մայիսի 8-ին ովքեր են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու:

Լուսանկարը՝ Lragir.am-ի

16:35 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները