ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017-18թթ. էներգետիկ ոլորտի հաշվետվությունը
19:35 07.05.2018

Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017-18թթ. էներգետիկ ոլորտի հաշվետվությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2017-2018թթ. հաշվետվությունը էներգետիկայի ոլորտում: Կարապետյանը դրանք գնահատել է որպես բարեփոխում:

Ըստ այդմ՝ մինչև 500 կվտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ սկսվել է 76 մվտ Շնող հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը:

«Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ շուրջ 55 ՄՎՏ պիկային հզորությամբ և տարածաշրջանում ու Եվրոպայում ամենացածր սակագնով՝ 4.19 ԱՄՆ դոլար ցենտ:

Նվազեցվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները և արտոնյալ սակագներ են սահմանվել անապահով խավի և արդյունաբերական վերամշակող ճյուղի համար»,- փոխանցել է Վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանի փոխանցմամբ սկսվել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ստեղծվել է արևային վահանակների հայրենական արտադրություն:

«Մեկնարկել է աշխարհում իր մեծությամբ 10-րդ մարտկոցային էլեկտրակուտակիչ կայանի ծրագիրը: 4 համակարգային արևային կայան միացված են ցանցին, 7-ը գտնվում են շինարարության փուլում և կավարտվեն այս տարի: Սկսվել է 2 խոշոր ներդրումային ծրագիր քամու էներգետիկայի ոլորտում՝ մոտ 250 ՄՎՏ հզորությամբ: Միայն պետական ծրագրերով չգազաֆիկացված համայնքներում մոտ 600 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգետիկայից»,- գրել է Կարապետյանը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

19:35 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները