ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՊԵԿ կայքում արդեն հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը
15:15 08.05.2018

ՊԵԿ կայքում արդեն հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայի  մաքսազերծման գործընթացի տևողությունը միջինում կազմում է մոտ 20 րոպե:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ մեկ այլ նորամուծությամբ էլ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է մաքսային մարմինների կայքէջում և հասանելի է յուրաքանչյուրին՝ ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեսքով: Մաքսային ծառայության պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում տեղադրված ավտոմատ հաշվիչի միջոցով քաղաքացին կարող է նախապես ճշտել ցանկացած ավտոմեքենայի արժեքի գնահատմանը վերաբերող տեղեկատվությունը՝ կայքում մուտքագրելով այդ ավտոմեքենայի տվյալները (մակնիշ, մոդել, տարեթիվ, թափք, սերունդ, շարժիչ): Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում:

Մաքսային գործառնությունների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է նաև շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, ներմուծողների քանակների, և այդ շրջանակում գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ շարունակաբար թարմացվող տեղեկատվություն: 

15:15 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները