ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
11:35 09.05.2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մայիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:35 09.05.2018

Ամենաշատ ընթերցվածները