ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կայացել է Փաշինյանի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը
13:35 09.05.2018

Կայացել է Փաշինյանի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում մայիսի 8-ին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: 

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

13:35 09.05.2018

Ամենաշատ ընթերցվածները