ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետն առաջարկել է ազատել Ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին զբաղեցրած պաշտոններից
11:15 10.05.2018

Վարչապետն առաջարկել է ազատել Ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- ասված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

11:15 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները