ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մոգերինին Փաշինյանին Բրյուսել է հրավիրել
14:15 10.05.2018

Մոգերինին Փաշինյանին Բրյուսել է հրավիրել

Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Կողմերը համաձայնություն են հայտնել Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: ԵՄ պաշտոնյան Հայաստանի վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել, հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքը:

Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ ակնկալում է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ:

Լուսանկարը՝ TehranTimes.com-ի

14:15 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները