ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Փաշինյանը կատարել է կառավարությունում իր առաջին նշանակումը
16:35 10.05.2018

Փաշինյանը կատարել է կառավարությունում իր առաջին նշանակումը

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաջին նշանակումն է կատարել՝ Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելով: 

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ 

Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1988թ. Երևանում։ 2005-ին ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը, 2012-ին ստացել բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016-ին ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։ 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Լուսանկարը՝ B24.am-ի

16:35 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները