ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ
18:05 11.06.2018

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։

«Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»,-ասաց Արմեն Եղոյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:05 11.06.2018

Ամենաշատ ընթերցվածները