ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը
12:11 13.06.2018

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց «Grand Chess Tour»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացավ արագ շախմատի առաջին երեք տուրը: Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, երկրորդում առավելության հասավ ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ երրորդ տուրում` միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:

3 տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր և կիսում է 2-3-րդ տեղերը: Առաջատարը 5 միավորով Ուեսլի Սոն է:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր և ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:  Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

12:11 13.06.2018

Ամենաշատ ընթերցվածները