ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզի արագ շախմատի 14-րդ առաջնություն
13:40 15.06.2018

Սյունիքի մարզի արագ շախմատի 14-րդ առաջնություն

Սյունիքի մարզի արագ շախմատի 14-րդ առաջնությունը կանցկացվի 2018թ. հունիսի 17-ին, Քաջարան քաղաքում շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: 
Մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու Սյունիքի մարզի վարկանիշ ունեցող և առանց վարկանիշի առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի ըստ ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնակարգի: Կիրառվում է «Ֆիշերի» ժամակարգը` յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվում է 10 րոպե` մինչև խաղի ավարտը, միաժամանակ յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից տրվում է 5 վայրկյան լրացուցիչ ժամանակ:

Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն.
ա) Հատված Բուխհոլց - 1
բ) Հատված Բուխհոլց 
գ) Սև գույնի ֆիգուրներով խաղացած պարտիաների առավելագույն քանակը:

Լավագույն շախմատիստները կպարգևատրվեն`
1-ին տեղ - 30000 դրամ, 
2-րդ տեղ - 25000 դրամ, 
3-րդ տեղ - 20000 դրամ, 
4-րդ տեղ ֊ 18000 դրամ, 
5-րդ տեղ ֊ 16000 դրամ, 
6-րդ տեղ ֊ 14000 դրամ, 
7-րդ տեղ ֊ 12000 դրամ, 
8-րդ տեղ ֊ 10000 դրամ:

Հատուկ մրցանակներ կշնորհվեն` լավագույն արդյունք ցույց տված
վետերանին 60տ և բարձր ֊ 10000 դրամ, 
կանանց ֊ 10000 դրամ, 
պատանի մինչև 16տ ֊ 10000 դրամ:

Ընդ որում, յուրաքանչյուրը կարող է ստանալ միայն մեկ մրցանակ:

Մրցաշարի բացումը` ս.թ. հունիսի 17-ին, ժամը 13 00 -ին:
Առաջնության գլխավոր մրցավարն է՝ Հանրապետական կարգի մրցավար Սամվել Մարգարյանը:

Աղբյուր՝ Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա

13:40 15.06.2018

Ամենաշատ ընթերցվածները