ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանների նախագահներին
15:23 16.06.2018

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանների նախագահներին

Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստըՕրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամլո ծառայությունից:

Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն  ընդգծեցոր նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներինինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:

«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրելորոնցով առաջ է շարժվումդուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջչափորոշիչներումորոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունըդատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջորում նշված էթե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրությանև՛ առաջխաղացմանև՛ գնահատման ժամանակ»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտումներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններկարծիքներդրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:

Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդըսահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայնանցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշիապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման ԿուրեխյանըԽորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Զաքինյան Զոյա -1

Իսկանդարյան Սիմա -0

Կուրեխյան Արման -7

Մարդանյան Սամվել -2

Մելքոնյան Ռաֆիկ -0

Օհանյան Արման -0

 

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը. 

Ասատրյան Ժաննա -1

Բեգլարյան Իգնատ -0

Գրիգորյան Սամվել -5

Թումանյան Անահիտ -1

Հովակիմյան Մուրադ -0

Սարգսյան Դավիթ -1

Սարդարյան Արսեն -1

Օհանյան Նապոլեոն -1

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրությունորին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:

 Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

Գրիգորյան Սամվել -7

Թումանյան Անահիտ -1

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը:

15:23 16.06.2018

Ամենաշատ ընթերցվածները