ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՄՆ-ն հրահրել է պատմության մեջ խոշորագույն առևտրային պատերազմը. Չինաստան
16:40 08.07.2018

ԱՄՆ-ն հրահրել է պատմության մեջ խոշորագույն առևտրային պատերազմը. Չինաստան

Պաշտոնական Պեկինը մեղադրել է Վաշինգտոնին համաշխարհային տնտեսության պատմության մեջ խոշորագույն առևտրային պատերազմը հրահրելու համար՝ տեղեկանալով, որ ԱՄՆ-ն Չինաստանից ներկրվող ապրանքների համար սահմանել է 34 մլրդ դոլարի մաքսատուրք:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները խախտելու համար:

«Միացյալ Նահանգները խախտել է ԱՀԿ-ի կանոններն ու համաշխարհային տնտեսության պատմության մեջ հրահրել խոշորագույն առևտրային պատերազմ: Այս տիպի մաքսատուրքերը տիպիկ առևտրային խուլիգանություն են ու իրապես վնասում են համաշխարհային արդյունաբերական և գնային շղթաների անվտանգությանը»,-հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

Չինաստանը նաև հայտարարել է, որ արդեն պատասխան մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներից ներկրվող ապրանքների համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ չինական կողմի մաքսատուրքերը դոլար առ դոլար համապատասխանում են ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին:

Նախարարության խոսնակն ընդգծել է, որ առևտրային պատերազմը վերջին բանն է, որ Չինաստանը կցանկանար որպես իրականություն տեսնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր չինական ապրանքների ներկրման համար սահմանված մաքսատուրքերի չափը հասցնել 145 մլրդ դոլարի: 

Աղբյուր՝ tert.am

16:40 08.07.2018

Ամենաշատ ընթերցվածները