ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը
18:25 11.07.2018

ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը  ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին տեղեկացրել է  հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը  սպառնացող  վտանգի համատեքստում: Այս մասին նշված է ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի, գլխավոր քարտուղարության հրավիրած նիստում քննարկվել ու մշակվել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի հակաօդային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման համաձայնագիրը: Այն ուղարկվել է ՀԱՊԿ պետություններին՝ ներպետական համաձայնության համար:

Աղբյուրը՝ Panorama.am

18:25 11.07.2018

Ամենաշատ ընթերցվածները