ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:00 14.07.2018

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ը աստիճանաբար կնվազի 5-7, 18-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին և 19-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն

16:00 14.07.2018

Ամենաշատ ընթերցվածները