ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սննդամթերքի անվտանգության ոլորտում կակտիվանան հայ-չինական հարաբերությունները
17:58 16.07.2018

Սննդամթերքի անվտանգության ոլորտում կակտիվանան հայ-չինական հարաբերությունները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ ՎանգինԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել էոր առաջիկայում  կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման,  ինչպես նաև  արտահանման  ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացմանՆա ողջունել է երկու երկրներում սննդամթերքի անվտանգությունն ապահովող լիազոր մարմինների միջև փոխգործակցության ու մասնագետների միջև շփումների արդեն առկա բարձր մակարդակը և վստահեցրելոր այսուհետ էլ ջանքեր չեն խնայվելու դրանք ավելի սերտացնելուստեղծված նախադրյալները ամրապնդելու և ավելի առարկայական-փոխշահավետ արդյունքներ արձանագրելու համար:

Պարոն Վանգը նկատել էոր Հայաստանն ունի ինչպես ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ու մեղրիայլև սննդամթերքի այլ տեսակներիմասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքներիարտահանման մեծ ներուժև կարևորել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվությունը պահպանելու անհրաժեշտությունըՆա նաև վստահեցրել էոր շարունակվելու են երկկողմ սեմինարները՝ նվիրված ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության հսկողությանսննդամթերքի անվտանգության կառավարման և այլ թեմաներիորոնք մեծապես նպաստում են թե վերահսկողության կատարելագործմանըթե սահմանված պահանջներին համապատասխան և մրցունակ արտադրանքի արտահանմանըթեհատկապեսոլորտում ունեցած լավագույն փորձի փոխանակմանը:

Աղբյուր՝ Արմենպրես

17:58 16.07.2018

Ամենաշատ ընթերցվածները