ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում
15:20 17.07.2018

Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում

Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվեցին պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով:

Վարժանքի նպատակն էր`

• կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ,
• նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
• ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Պարապմունքն անցկացվեց երկու փուլով՝ փլուզում և թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետևանքով տուժել էր հանքի աշխատակիցը: Շնչառական Drager սարքով պաշտպանված և նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգեց տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգեց մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնևմոսարքի միջոցով կտրեցին մետաղական կառուցվածքները և փլատակներից դուրս բերեցին տուժածին՝ անշարժացնելով նասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա:

Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաներով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրեցին շնչառական սարքավորումը, չափեցին սրտի զարկը, ստուգեցին ընդհանուր վիճակը, այնուհետև պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի՝ տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն:

Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփեցին կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները: 

ՀՀ ԱԻՆ

15:20 17.07.2018

Ամենաշատ ընթերցվածները