ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաստանում ՃՏՊ հետևանքով հայ է մահացել
12:54 19.07.2018

Վրաստանում ՃՏՊ հետևանքով հայ է մահացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 18-ին, ժամը 21:28-ին տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղևոր Գրիշա Բադալյանը (ծնված 1949 թ., ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել Դուշեթիի, այնուհետև Մցխեթիի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Աղբյուր՝ Արմենպրես

12:54 19.07.2018

Ամենաշատ ընթերցվածները