ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը տոնել է առաջին հաղթանակը
20:00 30.07.2018

Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը տոնել է առաջին հաղթանակը

Ռուսաստանում մեկնարկած միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնող ժամկետային զինխառայողների թիմն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել է առաջին տեղը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաները հետևում են թողել Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,-գրել է նա:

Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են հուլիսի 28-ին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 30.07.2018

Ամենաշատ ընթերցվածները