ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանը աշակերտի ավագ ընկերն ու խորհրդատուն է
17:00 19.09.2018

Ոստիկանը աշակերտի ավագ ընկերն ու խորհրդատուն է

14.09.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացված «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառման նպատակը դեռահասների հետ աշխատանքի որակական փոփոխությունն էր: Ոստիկանությունը չափազանց կարևորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, և նրանց հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, և ապագայում օրինահարգ քաղաքացիներ ունենալու մտահոգությամբ: Իսկ դեռահասի աշխարհը մտնելու, նրանց հուզող հարցերին և խնդիրներին առնչվելու լավագույն միջոցը ուղղակի շփումն է, մտերիմ զրույցը, հաղորդակցումը հենց իրենց տարածքում՝ դպրոցում: 
     Փաստելով, որ ցանկացած պետության կայացածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, դասը վարողներն արձանագրեցին, որ վերջին շրջանում էական բարեփոխումներ կան ոստիկանության գործունեության մեջ և արվելու է ամեն ինչ, որպեսզի վաղվա քաղաքացին իրեն ավելի ապահով ու պաշտպանված զգա իր երկրում: Ոստիկանության ծառայողները պատասխանեցին նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Աղբյուր՝ my.mamul.am

17:00 19.09.2018

Ամենաշատ ընթերցվածները