ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նարեկ Ղահրամանյանը շրջել է Կապանի մի քանի նախակրթարաններում, ծանոթացել առկա խդիրներին
19:00 19.09.2018

Նարեկ Ղահրամանյանը շրջել է Կապանի մի քանի նախակրթարաններում, ծանոթացել առկա խդիրներին

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը ճանաչողական այցով շրջել է քաղաքի մի քանի նախակրթարաններում, ծանոթացել շենքային պայմաններին, առկա խդիրներին։ Ամենալավ պայմաններն ունեցող նախակրթարաններում էլ,միևնույնն է, խնդիրներն անպակաս են։

Նախակրթարանների տնօրենները հիմնականում խոսեցին շենքային պայմաններից, սանհանգույցների անմխիթար վիճակից, բակերի անբարեկարգությունից և խաղալիքների պակասից, նաև նշեցին, թե ինչ ծրագրերի, խնայողությունների շնորհիվ են կարողանում եղածը պահել։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հանձնարարությամբ առաջիկայում համայնքի բոլոր ՆՈՒՀ-երին ուսուցողական խաղալիքներ կտրվեն, ինչպես նաև, հնարավորության սահմաններում, նշված խնդիրների մի մասը լուծում կստանա։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:00 19.09.2018

Ամենաշատ ընթերցվածները