ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին
18:00 20.09.2018

Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին

Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Ալանիայում տեղի ունեցած մի հանրային միջոցառման ժամանակ Թյուրքդողանը մոտեցել և ապտակել է Աքդենիզին, այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ում արած գրառման մեջ «համարձակվել էր» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին հայկական ծագում վերագրել:

Այս միջադեպից կարճ ժամանակ անց Թուրքիայի ավիացիայի ասոցիացիան հայտարարել է Աքդենիզլիին Ալանիայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Ասոցիացիայի հայտարարության մեջ հստակ նշվել է, որ ազատման պատճառը Աքդենիզլիի թվիթերյան գրառումն ու դրա հետևանքով առաջացած աղմուկն է եղել:

Աքդենիզլին Դևլեթ Բահչելիի մասին «Թվիթերում» արել էր հետևյալ գրությունը.

«Ծնվել է (Բահչելին-EH) 1948 թվականին Օսմանիյե նահանգի Բահչե շրջանում: Սիվերեքի հայերից սերող մի ընտանիքի զավակ է: Ավելի ուշ մուսուլմանացած ընտանիքը Սիվերեքից գաղթել ու հաստատվել է Բահչեում»:  

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 20.09.2018

Ամենաշատ ընթերցվածները