ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սպորտում վնասվածքները փոխում են նպատակները
14:00 26.10.2021

Սպորտում վնասվածքները փոխում են նպատակները

Մարզիկից՝ սպորտային բժիշկ

Չկա որևէ մարզիկ, որ, զբաղվելով պրոֆեսիոնալ սպորտով, զերծ  մնա վնասվածքներից: Սպորտը  առողջություն է, կյանք, շարժում և, դժբախտաբար,  նաև վնասվածքներ: Սպորտը անքակտելիորեն կապված է մարզիկների կյանքի  ռիսկերի հետ ։Դրանք այն միջադեպերն ու ռիսկերն են, որ  ծագում են  մրցման, ամենօրյա գործունեության և մեկնումների  ժամանակ:

 Մարզերում սպորտը զարգացնելու համար պետք չէ միայն սպորտային խմբակներ ունենալ, պետք է նաև ուշադրությամբ շրջապատել սպորտով զբաղվող մարզիկներին։ Չէ որ մինչև հավաքականի անդամ դառնալը  մարզիկը մեծ աշխատանք է կատարում և հնարավոր է մինչև մարզական տիտղոսի հասնելը ձեռք բերի վնասվածքներ և դրանք բուժելու  անհնարինության դեպքում հիասթափվել սպորտից և դադարել սպորտով զբաղվել: Բայց կան մարզիկներ, որոնք անկախ ստացած տրավմաներից, համապատասխան կազմակերպությունների անտարբերության պայմաններում իրենց աշխատասիրության, մեծ կամքի ուժի շնորհիվ կարողացել են հաղթահարել դժվարությունները և շարունակել  մարզական կարիերան:

Մելինե Ադամյան ,կապանցի գործող մարզիկ, ապագա սպորտային բժիշկ (կինեզոլոգ).

-Որպես մարզիկ, ինչ՞  ես կարծում ,սկսնակ և պրոֆեսիոնալ մարզիկներին անհրաժե՞շտ է  պարբերական բուժզննումներ ,և ինչու՞ ։

-Իհարկե ,բուժզննումները շատ կարևոր են ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների,այնպես էլ սկսնակների համար։ Ուղղակի  տարբերությունը այն է, որ սկսնակների   մոտ բեռնվածությունը այնքան էլ մեծ չէ ,այդ պատճառով համար երկու կամ երեք ամիսը մեկ պետք է որոշակի զննում անցնել՝  վնասվածքներից  խուսափելու համար :Իսկ պրոֆեսիոնալ մարզիկների բուժզննումը․ ըստ իս, ավելի հաճախակի պետք է անցկացնել ՝երկու կամ երեք շաբաթը մեկ, որպեսզի ըստ դրա էլ ճիշտ կազմակերպվի նրանց  վերականգնման փուլը:

-Քանի՞  տարի է որ զբաղվում ես պրոֆեսիոնալ սպորտով։

-13 տարի է ,ինչ պարապում եմ  աթլետիկա ,բայց ավելի լուրջ սկսել եմ զբաղվել  15 տարեկանից:

-13 տարի լինելով այդ ասպարեզում ՝ինչ՞  խնդիրների  ես բախվել։

- Փոքր հասակից (մոտ 9 տարեկանից) ունեցել եմ վնասվածք և  տարիներ շարունակ  փորձել եմ բուժվել, սակայն  մինչ այսօր էլ   այդ խնդիրը կա։

Մյուս կողմից  սննդի խնդիրն է, եթե դու մարզիկ ես, բնականաբար, հարկավոր է  սպորտային սնունդ `մկանային աճը խթանելու ,մարզիկի ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը բարելավելու համար։ Իսկ այսքան տարի լինելով սպորտում, հիմնական խնդիրը,  որին առնչվել եմ , մարզումային ժամանակակից պայմանների բացակայությունն է (մարզասարքերի և այլ պարագաների), սպորտային բժիշկներ չունենալն  է, ինչը կապված է մեծ գումարների հետ։Շարունակաբար  սեփական միջոցների հաշվին  սպորտով զբաղվելը նվազեցնում է ունեցած մոտիվացիան։

-Ծնողներդ ինչպես՞  են արձագանքել  սպորտում մնալու քո ցանկությանը՝ունենալով այդքան տրավմաներ։

-Կասեմ, որ ոչ այդքան դրական։ Հիմա ես և' սովորում եմ, և' զբաղվում պրոֆեսիոնալ սպորտով: Ամեն անգամ, երբ  գլուխ են բարձրացնում վնասվածքներս` ծանրաբեռնված պարապմունքների պատճառով, հաճախ ծնողներս խորհուրդ են տալիս բարձր գնահատել առողջությունս սպորտից,բայց տեսնելով պարապելու,պայքարելու, բարձր արդյունքներ գրանցելու իմ մեծ ձգտումը,նրանք իրենց հնարավորության սահմաններում փորձում են  աջակցել, երբեմն նաև՝ մոտիվացնել:

-Սովորում ես սպորտային բժշկություն: Ինչու՞  ես ընտրել հենց այդ ուղղությունը։

-Արդեն նշեցի, որ փոքր հասակից ունեցել եմ վնասվածք և ամեն անգամ բժշկի գնալով, ինձ խորհուրդ էին տալիս այլևս սպորտով չզբաղվել:Նույնիսկ  ասում էին , որ որոշ ժամանակ անց հնարավոր է առաջանան քայլելու հետ կապված լուրջ խնդիրներ: Այս ամենը հուշեց ինձ փնտրել մասնագիտական այն ճյուղը, որը կզբաղվի բուն մարզիկների առողջությամբ ,և ես ընտրեցի կինեզոլոգիան` սպորտային բժշկությունը,որի միջոցով կօգնեմ  մարզիկներին զերծ մնալ հնարավոր հիասթափություններից և տրավմաներից:

-Ձեր կարծիքով,  մարզերում  ճի՞շտ է զարգանում սպորտը։

Անկեղծ ասած ՝ոչ։ Ես  արդեն 13 տարի է, ինչ  զբաղվում եմ սպորտով, և նկատել եմ  որ մարզերում սպորտը աստիճանաբար  "մահանում " է ։ Խնդիրն այն է, որ  համապատասխան պայմանների բացակայության պատճառով ծնողները  խուսափում են երեխաներին ուղարկել մարզումների, հատկապես ձմռանը, երբ առկա է  ջեռուցման խնդիր:

-Ինչ՞ը կփոխես սպորտի զարգացման պայմաններ ստեղծելու համար։

  Առաջին քայլը կլիներ միջոցներ գտնելը`  բարելավելու պայմանները: Դրանից հետո ուսումնական հաստատություններում կսկսեի ներկայացնել սպորտի անհրաժեշտության ու կարևորությանը մասին,ապա երեխաներին, պատանիներին կբերեի դեպի սպորտ`հետաքրքիր մարզումներ կազմակերպելով: Կարևոր քայլերից մեկը կլիներ նաև մարզական֊ հաստատություններում որակյալ սպորտայի բժիշկներ, հոգեբաններ, դիետոլոգիներ ունենալը: Մարզիչների  համար  ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ կանցկացնեի, ընդհանուր առմամբ կփորձեի փոխել համապատասխան կազմակերպությունների, մեծահարուստների և առհասարակ հասարակության վերաբերմունքը սպորտի նկատմամբ։

-Շարունակիր միտքը

Սպորտը իմ կյանքում…

-Սպորտը իմ կյանքում մի նոր կյանք է…

  

 

Սոնա Սողոմոնյան


14:00 26.10.2021

Ամենաշատ ընթերցվածները