ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախի կողքին զորակցական հավաք Աթենքում․ ՀՅԴ
12:56 09.06.2023

Արցախի կողքին զորակցական հավաք Աթենքում․ ՀՅԴ

Հունաստանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունների առթիվ ՀՅԴ-ն հավաք է իրականացրել։ Այս մասին քաղաքական ուժը հաղորդագրություն է տարածել։

«Ար­ցա­խի 44-օ­րեայ պա­տե­րազ­մէն ետք Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դին վրայ սպառ­նա­ցող ատր­պէյ­ճա­նա­կան յար­ձա­կո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թեան լոյ­սին տակ, հայ-ատր­պէյ­ճա­նա­կան բա­նակ­ցու­թիւն­նե­րու շրջա­գի­ծէն ներս Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­ւուն­քը կաս­կա­ծի տակ դնող զար­գա­ցում­նե­րու կա­պակ­ցու­թեամբ, ինչ­պէս նաև ­Հա­յաս­տա­նի վար­չա­պետ ­Նի­կոլ ­Փա­շի­նեա­նի կող­մէ՝ Ար­ցա­խը նե­րառ­նե­լու Ատր­պէյ­ճա­նի «հո­ղա­յին ամ­բող­ջա­կա­նու­թեան» մէջ կա­տա­րո­ւած յայ­տա­րա­րու­թիւն­նե­րուն առն­չու­թեամբ՝ Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բը կազ­մա­կեր­պեց ժո­ղովր­դա­յին զօ­րակ­ցու­թեան հա­ւաք ի նպաստ Ար­ցա­խի, որ տե­ղի ու­նե­ցաւ ե­րէկ՝ ­Չո­րեք­շաբ­թի, 7 ­Յու­նիս 2023-ի ե­րե­կո­յեան։ ­Հա­ւա­քին ժա­մադ­րա­վայրն էր Ա­թէն­քի մէջ Հ.Հ. դես­պա­նա­տան շէն­քը։ ­Վայ­րի ընտ­րու­թիւ­նը ու­նէր յա­տուկ ի­մաստ, նկա­տի առ­նե­լով, թէ հա­ւա­քի նպա­տակն էր բարձ­րա­ձայ­նե­լու ժո­ղո­վուր­դի պա­հան­ջը, որ­պէս­զի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թիւ­նը շա­րու­նա­կէ տէր ու պաշտ­պան կանգ­նիլ ար­ցա­խա­հա­յու­թեան ան­վի­ճե­լի ի­րա­ւունք­նե­րուն և ա­նոր ա­զատ ու ան­կաշ­կանդ ապ­րե­լու ձգտու­մին։

 

­Հա­ւա­քին ներ­կայ ե­ղան մեծ թի­ւով հայ­րե­նա­կից­ներ, ինչ­պէս նաև միու­թե­նա­կան կա­ռոյց­նե­րու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ ­Մա­նա­ւանդ, զգա­լի էր հայ ե­րի­տա­սար­դու­թեան ներ­կա­յու­թիւ­նը, ո­րոնք ժո­ղո­վուր­դին հետ միա­սին ի­րենց ձեռ­քե­րուն վրայ պար­զած էին ­Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դրօշ­նե­րը, ինչ­պէս նաև բարձ­րա­ցու­ցած էին պաս­տառ­ներ, ո­րոնց վրայ ար­ձա­նագ­րո­ւած էր «Ես Ար­ցա­խին հետն եմ», «Ա­զա­տագ­րե­ցէք Ար­ցա­խը» և այլ գրու­թիւն­ներ»,- ի թվիս այլնի՝ ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ 5-րդ ալիք 

12:56 09.06.2023

Ամենաշատ ընթերցվածները