ԱՎԵԼԻՆ

Ռազմական

«Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը»․ Տիգրան Աբրահամյան
10:44 20.09.2023

«Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը»․ Տիգրան Աբրահամյան

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է:

Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում:

Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու:

Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով»։

Տիգրան Աբրահամյան

10:44 20.09.2023

Ամենաշատ ընթերցվածները