ԱՎԵԼԻՆ

Իրան

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման»․ Վարդան Ոսկանյան
21:24 03.01.2024

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։ 

 

Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։

 

Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։

 

Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»»։

21:24 03.01.2024

Ամենաշատ ընթերցվածները