ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»․ Լևոն Քոչարյան
18:16 20.03.2024

«Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․

«Մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը ու թուլացնում ենք մեր պաշտպանությունը, հասկանալի չէ թե դրա դիմաց ինչ ենք ստանում։ Այսինքն հասկանալի է, ոչինչ չենք ստանում ինչ-որ, օդի մեջ խոստումներ։ Եթե դելիմիտացիա չի արվում, ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիա»։

Քոչարյանը նաև հայտարարեց․ «Փոխզիջումային մոտեցումը չի կիսում մյուս երկիրը։ Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առջև, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, քկմ-ներ նշելը, բայց հակառակը չենք ստանում։ Մենք տալիս ենք անընդհատ ու դիմացը չենք ստանում, հակառակը Ադրբեջանից եկող կոչերը ավելի մտահոգիչ են դառնում»։ 

Փոխանցում  է 5-րդ ալիքը

18:16 20.03.2024

Ամենաշատ ընթերցվածները