ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում կայանալիք հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա կուտակված բոլոր համապետական հարցերին
13:00 19.10.2018

Կապանում կայանալիք հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա կուտակված բոլոր համապետական հարցերին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:

Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կլինի Կապանում, որի ընթացքում կունենա աշխատանքային քննարկումներ, իսկ երեկոյան կմասնակցի «Իմ քայլը» քաղաքական թիմի քաղաքապետի  թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 19.10.2018

Ամենաշատ ընթերցվածները