ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին
13:30 08.11.2018

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին

Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Տաշտունի հիմնական դպրոցը կվերակազմակերպվի` միացվելով մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

Դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարաններ չեն կոմպլեկտավորվել՝ աշակերտներ չլինելու պատճառով: Որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կխնայվի 19 մլն դրամ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:30 08.11.2018

Ամենաշատ ընթերցվածները