ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Քննարկում պլաստիկից շինարարական նյութերի ստացման ծրագրի վերաբերյալ
16:00 09.11.2018

Քննարկում պլաստիկից շինարարական նյութերի ստացման ծրագրի վերաբերյալ

Նոյեմբերի 7-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալեց «Ուրբան» հիմնադրամի խորհրդի անդամ Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը քննարկվեց «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը, որը համայնքապետարանը իրականացնում է «Ուրբան» հիմնադրամի և ևս երկու գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: Քննարկմանը ներկա էր նաև Կապանի համայնքապետարանի ծրագրային թիմի ղեկավար Նորայր Հարությունյանը: Ծրագրային թիմի ներկայացուցիչները համայնքի ղեկավարին ներկայացրեցին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային բնակավայրերում մինչ այժմ կատարված աշխատանքները: 

Նոյեմբերի 8-ին համայնքի ղեկավարը և ծրագրային թիմի ներկայացուցիչները այցելեցին շինարարական նյութերի ստացման համար առանձնացված տարածք՝ տեղում ծանոթանալու պլաստիկի մամլման, ինչպես նաև հոսքագծի տեղադրման համար տարածքի նախապատրաստական աշխատանքներին:

Այնուհետև, ծրագրային թիմը մեկնեց Մեղրի համայնք՝ մամլիչի տեղադրման տեխնիկական խնդիրները լուծելու և աշխատանքային որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության, ՀՀ կառավարության ու 4 գործընկեր կազմակերպությունների կողմից և իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային բնակավայրերում:

Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

16:00 09.11.2018

Ամենաշատ ընթերցվածները