ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Գանձասար-Կապանն «արթնանում է»` խոշոր հաշվով հաղթելով Բանանցին (տեսանյութ)
15:00 12.11.2018

Գանձասար-Կապանն «արթնանում է»` խոշոր հաշվով հաղթելով Բանանցին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրն ավարտվեց «Գանձասար-Կապան»-«Բանանց» խաղով:

Աշոտ Բարսեղյանի թիմը, որ վերջին անգամ Բարձրագույն խմբում գոլ էր խփել 10-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ սեպտեմբերի 30-ին կայացած խաղում (1:2), այսօր խոշոր հաշվով հաղթանակ տոնեց:

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները 3 անպատասխան գոլ ուղարկեցին Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը. աչքի ընկան Անգուլո Վբեյմարը, Լուբամբո Մուսոնդան և Ալեքս Ջունիորը, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը: 

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» մնաց 26 միավորով և այժմ երրորդ տեղում է:

Բարձրագույն խումբ, 16-րդ տուր

«Գանձասար-Կապան»-«Բանանց»՝ 3:0
Գոլերը՝ Վբեյմար 16՛, Մուսոնդա 21՛, Ալեքս 66՛

Աղբյուրը՝ ArmSport.am

15:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները