ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս. Պիզելի
21:00 29.12.2018

Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս. Պիզելի

Lրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին։ 

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ: Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն 2019 թվականին»,- ասել է Մ.Պիզելին։

Աղբյուրը՝Panorama.am

21:00 29.12.2018

Ամենաշատ ընթերցվածները