ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում մեկնարկեց 2019 թվականի առաջին զորակոչը
15:00 14.01.2019

Կապանում մեկնարկեց 2019 թվականի առաջին զորակոչը

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։ Նախքան հանդիսավոր արարողությունը օրհնության կարգ մատուցվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Կապանից և Քաջարանից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ կիսելու էին եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, Սյունիքի մարզպետարանի, վետերանների խորհրդի, Կապանի և Քաջարանի համայնքապետարանների ներկայացուցիչները։

Միջոցառման ավարտին հավաքվածները ծաղկեդրում կատարեցին Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, նորակոչիկները համայնքապետարանի կողմից ստացան առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ, որից հետո երգ ու երաժշտության հնչյունների ներքո մեկնեցին մայրաքաղաք՝ կենտրոնական հավաքակայան։

Հիշեցնենք, որ Կապանում ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 13-ին և կավարտվի հունվարի 23-ին:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 14.01.2019

Ամենաշատ ընթերցվածները