ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Փրկարարներն ուղղել են բեռնատարը
14:00 31.01.2019

Փրկարարներն ուղղել են բեռնատարը

Հունվարի 30-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Faraz» մակնիշի ավտոմեքենան  (իրանական բեռնատար)  մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը:

Փրկարարները Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ուղղել են բեռնատարը:

Աղբյուրը՝ ՀՀ ԱԻՆ

14:00 31.01.2019

Ամենաշատ ընթերցվածները