ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին
17:00 20.02.2019

Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին

Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության  սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ռուս սահմանապահներից մեկը շան օգնությամբ  գտել է կորած քաղաքացու դին:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում սահմանապաhի շունը սկզբում գտել է կորած քաղաքացու հեռախոսը, իսկ 1.5 ժամ անց՝ նրա դին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները