ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Բարեկարգվեց ևս մեկ բազմաբնակարան շենքի բակ
16:00 18.03.2019

Բարեկարգվեց ևս մեկ բազմաբնակարան շենքի բակ

Գորիսում ամենօրյա ռեժիմով շարունակվում են իրականացվել բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Այս անգամ բարեկարգվեց Սյունիքի 
4 հասցեի բազմաբնակարան շենքի բակը: Բոլոր հատվածներում, որոնք տարիներ շարունակ անուշադրության են մատնված եղել, փորձ է արվում աստիճանաբար լուծել բարեկարգման խնդիրը՝ ստեղծելով առավել հարմարավետ միջավայր բնակիչների համար: Բակը հարթեցվել է, խճապատվել: Խճապատման աշխատանքներին աջակցել է «Ոսմար» ընկերությունը: Գորիսի համայնքապետարանը գնահատում է ընկերության ներդրումը և կարևորում համայնք-գործարար սեկտոր համագործացությունը՝ ի նպաստ համայնքի զարգացման, առկա խնդիրների հաղթահարման:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

16:00 18.03.2019

Ամենաշատ ընթերցվածները