ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Չնախատեսված վայրերում աղբ թափելն անթույլատրելի է
13:00 19.03.2019

Չնախատեսված վայրերում աղբ թափելն անթույլատրելի է

Հարգելի բնակիչներ, համայնքապետարանի նախաձեռնությամբ բազմիցս է մաքրվել քաղաքից դեպի «Թոզկապ» գերեզմանատուն տանող ճանապարհահատվածը, սակայն կարճ ժամանակ անց կրկին նույն իրավիճակն է ստեղծվում: Մեր համայնքը մաքուր պահելը, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելը, շրջակա միջավայրը աղբից մաքրելը ոչ միայն համայնքապետարանի և կոմունալ ծառայության, այլև համայնքի ողջ բնակչության առաջնային խնդիրն է համարվում: Համայնքի տարածքը չաղտոտելը, չնախատեսված վայրերում աղբ թափելը անթույլատրելի է, սակայն որոշ բնակիչներ անտեսելով սանիտարական նորմերը, կենցաղային կամ շինարարական աղբը թափում են չնախատեսված վայրերում, առաջացնելով հակասանիտարական վիճակ: Նաև դիմում ենք մեր համայնքի սրտացավ բնակիչներին, նմանօրինակ դեպքերի ականատես լինելու դեպքում, ահազանգել Գորիսի համայնքապետարան:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

13:00 19.03.2019

Ամենաշատ ընթերցվածները