ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ողբերգական վթար Սյունիքում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է քարերին. կա 1 զոհ, 2 վիրավոր
19:00 29.04.2019

Ողբերգական վթար Սյունիքում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է քարերին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի, ով կին է, տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 29.04.2019

Ամենաշատ ընթերցվածները