ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Վթարային ջրանջատում` Սյունիքի մարզում
16:00 14.05.2019

Վթարային ջրանջատում` Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայիսի 14-ին «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի վրա նոր առաջացած խոշոր վթարի հետևանքով  ժամը 10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու, Սիսիան Զորավարժարանի, Նորավանի զինմասի, Օդանավակայանի զինվորական մասի, Զինմաս 83117, Զինմաս 60369 Խնձորեսկի գումարտակի,  Շաքե վարչական տարածքում գտնվող  քարի արտադրամասերի, Մ.Ջ.Ա, Օազիս, Կռունկ, Հացատուն ռեստորանային համալիրների, Մաքսատան, Սիսիան ՇԻԿ-ի  ջրամատակարարումը:

Ջրամատակարարումը չի լինիր մինչև 22.00-ն: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 14.05.2019

Ամենաշատ ընթերցվածները