ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն
19:00 31.05.2019

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն: Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության  բաժնի համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Նրա խոսքով՝ վարկեր եւ դրամաշնորհներ  կտրամադրվեն ոռոգվող ֆերմերության համար, տեխնիկական աջակցություն  կտրվի: Անդրեա Բաջիոլին նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում  համագործացությկան բաղադրիչը կկազմի 11.7 մլն եվրո եւ եւս 2 մլն եվրո կտրամադրի Ավստրիական զարգացման գործակալությունը: Այս աջակցությունը հիմնված է նախորդ ծրագրերի արդյունքների վրա: Նախատեսվում է նաեւ աշխատանքներ իրականցնել նաեւ վերականգնվող էներգիայի ոլորտում եւ էներգիայի արդյունավետության բարձրացման, շինարարության եւ ենթակառուցվածքի վերականգնման համար, որոնք կարող են լավ ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա»,- նշեց նա:

Բաջիոլին ընդծեց, որ հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը կազում է ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոսը, ապա աշխատաքնները կատարվելու են ամբողջ ցիկլի արդյունավեության բարձրացման ուղղությամբ՝ արտադրանքի արտադրումից մինչեւ իրացում:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակը  աջակցությունն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը ագրարային քաղաքականության բարելավման ճանապարհով։

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 31.05.2019

Ամենաշատ ընթերցվածները