ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
12:30 26.06.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Զորավար Դավիթ Բեկ», «Բաղաբերդ 1», «Սյունիք», «Կայարան», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հալիձոր», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Սպանդարյան», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», «Լեռնագործներ» համատիրություններում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Գ․ Նժդեհ-1» համատիրության 10/11 շենքում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ համատիրության մյուս շենքերում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Սարահարթ» համատիրությունում հունիսի 18-ին ժամը 12:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 20:00-ը ջուր չկար, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Համլետավան, Կավարտ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Սպանդարյան 4-րդ, Լեռնագործների 2-3 նրբանցքներում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում հունիսի 18-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում ջրի ճնշումը եղել է թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարում չի իրականացվել:

Շղարշիկ թաղամասում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ թաղամասի վերին հատվածում հունիսի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ջրի ճնշումը եղել է թույլ:

Բեխ թաղամասում հունիսի 17-ից մինչև 123-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

12:30 26.06.2019

Ամենաշատ ընթերցվածները