ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
20:00 09.07.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Զորավար Դավիթ Բեկ», «Բաղաբերդ 1», «Սարահարթ», «Սյունիք», «Անդոկ», «Հունան», «Հալիձոր», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», «Լեռնագործներ» համատիրություններում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրության թիվ 8 շենքում և առանձնատներում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձր հարկերում ջրամատակարարումն իրականացվել է 24:00-ից մինչև 06:00, իսկ մնացած շենքերում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Գետափ», «Կենտրոն» համատիրություններում հուլիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Գ․ Նժդեհ-1» համատիրության 10/5, 10/11, 10/14 և 10/18 բնակարաններում հունիսի հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ համատիրության մյուս շենքերում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Կայարան» համատիրությունում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ նորմալ, թիվ 10, 12 և 14 շենքերի բարձր հարկերում՝ ճնշումը թույլ։ 

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Համլետավան, Կավարտ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Գր. Արզումանյան, փողոցներում, Սպանդարյան 4-րդ, Լեռնագործների 2-3 նրբանցքներում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում հուլիսի 3-ի առավոտյան 4 ժամ ջուր չի եղել, հուլիսի 6-7-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Շղարշիկ թաղամասում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ թաղամասի վերին հատվածում հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ջրի ճնշումը եղել է թույլ:

Լեռնագործների 1-ին նրբանցքում հուլիսի 1-6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ լավ, ճնշումը՝ տատանումներով, հուլիսի 7-ին 4 ժամ ջուր չի եղել:

Բեխ թաղամասում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով։

Ազատամարտիկներ փողոցում հուլիսի 7-ին ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ հուլիսի 7-ին ժամը 11:00-ին Շինարարներ տանող աստիճանների մոտ գտնվող ջրի խողովակը վնասվել է և շրջակա տարածքը ողողված է ջրով:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

20:00 09.07.2019

Ամենաշատ ընթերցվածները