ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
17:00 06.08.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սարահարթ», «Սյունիք», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Բաղաբերդ», «Երկաթուղայիններ», «Կայարան», «Վահանավանք» համատիրություններում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ 1» համատիրությունում հուլսիս 29-ին ժամը 14:00-16:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Աջափնյակ» համատիրությունում հուլիսի 29-ին ժամը 10:00-16:00 վթարի պատճառով ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Անդոկ» համատիրությունում օգոստոսի 3-ին ժամը 12:00-15:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Ձորք» համատիրությունում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ վատ, ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրությունում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ 7-րդ շենքում նշված ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ ցերեկային ժամերին թույլ:

Արփիկ, Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Կավարտ թաղամասերում, Գր. Արզումանյան, Մ Ստեփանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 2-3, Լեռնագործների 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, նրբանցքներում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Բեխ թաղամասում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով։
Սպանդարյան 4-րդ նրբանցքի վերևի հատվածում օգոստոսի 2-4 ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, թաղամասի կենտրոնական հատվածում ճնշումը թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Վաչագան թաղամասում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

17:00 06.08.2019

Ամենաշատ ընթերցվածները