ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Վերականգնվում է Ներքին Խնձորեսկ բնակավայրի չրանոցի լքված շենքը
15:00 22.08.2019

Վերականգնվում է Ներքին Խնձորեսկ բնակավայրի չրանոցի լքված շենքը

Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին կարող է գրավել նաև էկոմթերքով: Գյուղի չրանոցի շենքը գտնվում է քարուքանդ ու լքված վիճակում: Այժմ այն վերականգնվում է: Ծրագրի նպատակն է՝ վերականգնել չրանոցը, որի շնորհիվ բնակիչները կարող են տարատեսակ չրեր պատրաստել, կազմակերպել չրերի, թեյի համտես-վաճառք: Էկոմթերքի վաճառքից կբարելավի նաև ընտանիքների տնտեսական վիճակը: Չրանոցի շենքը համայնքային է և բնակավայրի բնակիչներն են այն շահագործելու: Նախաձեռնությունն իրականացվում է
«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիսի համայնքապետարանի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Ներիքն Խնձորեսկի նախաձեռնող խմբի. «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 22.08.2019

Ամենաշատ ընթերցվածները