ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 03.09.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Բաղաբերդ», «Ձորք», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Երկաթուղայիններ», «Վահանավանք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կայարան», «Անդոկ» համատիրություններում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Աջափնյակ» համատիրությունում օգոստոսի 30-ին ժամը 11:00-14:00 վթարի պատճառով ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Գ. Նժդեհ» համատիրությունում օգոստոսի 28-ին ժամը 12:00-24:00, օգոստոսի 29-ին ժամը 10:00-18:00, օգոստոսի 30-ին ժամը 12:00-14:30 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Կենտրոն», «Գետափ» համատիրությունների ջրամատակարարումն օգոստոսի 29-30-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին իրականացվել է ջրանջատումներով, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրության 8-րդ շենքի բարձր հարկերի բնակարանների ջրամատակարարումն օգոստոսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ջրանջատումներով, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ 

«Սյունիք» համատիրությունում օգոստոսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ 

«Սարահարթ» համատիրությունում օգոստոսի 29-30-ն ընկած ժամանակահատվածում ժամը 14:00 մինչև 19:00 վթարի պատճառով ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ 

Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Բարաբաթում թաղամասերում, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 2-3, Լեռնագործների 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ 

Մ. Ստեփանյան փողոցում օգոստոսի 29-ին ժամը 09:00-21:00 և սեպտեմբերի 1-ին ժամը 13:00-16:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Արփիկ թաղամասում օգոստոսի 28-ին ժամը 02:00-08:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Լեռնագործների 1-ին նրբանցքում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Սպանդարյան 4-րդ նրբանցքում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Վաչագան թաղամասում օգոստոսի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Շղարշիկ և Համլետավան թաղամասերում օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով, ճնշումը՝ թույլ:

13:00 03.09.2019

Ամենաշատ ընթերցվածները