ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Լորիկ Մինասյան. Անհատական ցուցահանդես
11:30 02.10.2019

Լորիկ Մինասյան. Անհատական ցուցահանդես

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում՝ հոկտեմբերի 1-ին, Կապանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Լորիկ Մինասյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հայրենի բնաշխարհ» խորագրի ներքո, որին մասնակցում էր նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը մի քանի խոսքով միջոցառման մասնակիցներին պատմեց գեղանկարչի կենսագրության, ծննդավայրի, ստեղծագործական գործունեության և անցած ուղու մասին։

Այնուհետև ելույթներով հանդես եկան գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրանտ Էլչյանը, Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ժիրայր Թունյանը։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս շնորհավորեց գեղանկարչին անհատական ցուցահանդեսի առթիվ և պարգևատրեց շնորհակալագրով:

Ցուցահանդեսին ներկա էին նաև նկարիչներ, արվեստաբաններ ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

11:30 02.10.2019

Ամենաշատ ընթերցվածները