ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Կառավարությունը շրջակա միջավայրի պահպանության նպատակով KfW-ից կներգրավի 40 մլն եվրո
14:00 31.10.2019

Կառավարությունը շրջակա միջավայրի պահպանության նպատակով KfW-ից կներգրավի 40 մլն եվրո

Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:  

Ըստ հիմնավորման, նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 31.10.2019

Ամենաշատ ընթերցվածները