ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 7.1 տոկոսով
20:00 25.11.2019

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 7.1 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել է 7.1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ: Այսպիսով, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,-նշել է Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 25.11.2019

Ամենաշատ ընթերցվածները